National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.05.2022
Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը
1 / 3

Առկա վիճակագրության համաձայն` 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որեւէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի եւ եւս 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն պատասխան` խուսափողական, ընդհանուր ձեւակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

Երանուհի Թումանյանցի խոսքով` տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափը չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ` օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար:

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում. այն է` օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով: Նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի եւ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ու «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am